Ադրբեջանցի մարզիկների դոպինգային «գաղտնիքները» բացահայտվում են
Ծանր աթլետիկայի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է 10 մարզիկի անուն, ովքեր չեն անցել 2012թ-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ հանձնած փորձանմուշների կրկնակի դոպինգ փորձաքննությունունը: Ցանկում հայտնվել է նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Բոյանկա Կոստովը: Կրկնակի փորձաքննությունից հետո նրա արյան մեջ հայտնաբերվել են արգելված տարրեր: Դոպինգ թեստը տապալել են նաև Ղազախստանն, Ուկրաինան, Ռուսաստանը և Բելառուսը ներկայացնող մարզիկներ: Ծանր աթլետիկայի միջազգային ֆեդերացիան նշված մարզիկներին ժամանակավորապես հեռացրել է մոլոր մրցումներից, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Բոյանկա Կոստովի մասնակցությունը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ևս հարվածի տակ է:
