Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»: «Մեծարգո պարոն նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից ռուսաստանցիներին շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակ»,- գրված է նամակում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար:
Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը, կարծես, բավական քիչ է մնացել: Թե Անկարան, թե Մոսկվան նկատելիորեն մեղմացրել են միմյանց նկատմամբ կոշտ քննադատության «դոզան»: Ու դա միանգամայն սպասելի էր: Պարզ էր ի սկզբանե, որ ռուսական ուղղաթիռի կործանումից հետո գերլարված տրամադրությունները մի գեղեցիկ օր կհանդարտվեն:
Կարելի է ասել նույնիսկ, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները իրենց լարվածության մակարդակով ավելի մակերեսային են, քան Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները: Այս դեպքում ժամանակ առ ժամանակ ավելի խորքային խնդիրներ են առաջ գալիս:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկին խոստացել է աջակցություն «ընդդեմ ռուսական ագրեսիայի»:
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում` ՆԱՏՕ-ի նախարարական ժողովի շրջանակներում: «Նախարար Քարտերը հաստատել է, որ ԱՄՆ-ն հաստատապես հավատարիմ է Թուրքիայի անվտանգությանը ընդդեմ ռուսական ագրեսիայի և մի շարք ահաբեկչական սպառնալիքների»,- ասված է Պենտագոնի հաղորդագրությունում: Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիայի խնդիրները և Թուրքիայի սահմանների ամրացումը:
Սակայն ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպանը կասկածում է, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակից է... ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեկ Մեթլոքը եղել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը 1987-1991 թվականներին` Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշ ավագի ղեկավարության տարիներին: Նա կարծիք է հայտնել, թե` «Ռազմական դաշինքները կարող են ոչ թե ուժեղացնել հզորությունը, այլ ստեղծել խոչընդոտներ: Երբ մեր հետաքրքրությունները չեն համընկնում, անվտանգության ամերիկյան երաշխիքը կարող է ստեղծել բարոյական խնդիրներ: Ինչն է դաշնակցին հետ պահում այն բանից, որ նա ներգրավվի ավելորդ պայքարի մեջ և սպասի, որ քեռի Սեմը այդ կռիվը հաղթի նրա համար»,- ասել է Մեթլոքը Կոնգրեսի լսումների ժամանակ: «Ես մեծ դժվարություններ ունեմ` փորձելով անվտանգության ոլորտում գտնել նշանակալի ընդհանրություններ ամերիկյան շահերի և Թուրքիայի վարքի միջև: Իրո՞ք Թուրքիան դաշնակից է, թե՞ խնդիր»,- հարց է տալիս Մեթլոքը:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, թերևս, Հայաստանին այնքան էլ չանհանգստացնեին, եթե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ ունենային իրապես ռազմավարական դաշնակցին հարիր հարաբերություններ:
Սակայն խնդիրն այն է, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը Ռուսաստանը դիտում են որպես Հայաստանի հարցը լուծողի: Իսկ դա նշանակում է, որ ռուսական շահը, երբ համահունչ եղավ` Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ, դա ի վնաս Հայաստանի ու Արցախի է լինելու:
Մետաքսյա Շալունց
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը