Դ. Բաբայանն Ադբեջանի տարածած տեղեկությունը ծիծաղելի է համարում

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների և արտգործնախարարության տարածած տեղեկություններն այն մասին, թե Բակո Սահակյանը Բրյուսել այցելել է կեղծ փաստաթղթերով: «Վիզաները կեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով իրենց արտգործնախարարությանը և պետական մարմիններին, պարզապես ծիծաղելի է, որովհետև արտասահման, մասնավորապես, ԵՄ երկրներ մեկնելու համար անհնար է կեղծել վիզաներ: Եթե այդ մարդիկ չեն եղել արտասահմանում կամ չեն գնացել դիվանագիտական ներկայացուցչություններ, ուրեմն դա ուրիշ մի խնդիր է, բայց եթե տեսել են այդ գործընթացները, ուրեմն պետք է իմանան, որ այստեղ կեղծիքն անհնար է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` Ադրբեջանը նման ապատեղեկատվություններ տարածում է երկու պատճառով: «Ադրբեջանը զգում է, որ չի կարողանում որևէ բան անել Արցախի հարաբերությունները տարբեր երկրների հետ զսպելու ուղղությամբ: Այսինքն, սա անկարողության դրսևորում է: Եվ երկրորդը` սա պարզապես շանտաժ է: Շանտաժ, որը հիմնականում այսպես կենտրոնացված է մի անհեթեթ պատճառաբանության վրա, թե իբր կեղծում են այդ վիզաները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում և այդ երկրի արտգործնախարարությունում լուրջ խնդիրներ կան տրամաբանության հետ: Այս ամենը մեզ ոչ թե անհանգստացնում է, այլ պարզապես լավ առիթ տալիս ուրախանալու համար և տեսնելու, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Հարցին` նման ապատեղեկատվությունների տարածումը կամ սահմանին լարվածության ավելացումը կապվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սովորաբար նրանք ավելի ակտիվանում են հանդիպումների ժամանակ, տարբեր տեղեկություններ են սփռում: Այս առումով ինչ-որ ձևով կապ ունի, բայց նաև Ադրբեջանը վերջին այս այցելության ժամանակ, քանի որ մենք տեղեկացել ենք, որ տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ, չի կարողանում այս փաստերը հանգիստ ընդունել, դա առաջացնում է հիստերիա, որից էլ բխում են անհեթեթ մեկնաբանությունները»: Խոսելով Ադրբեջանի «սև ցուցակի» մասին Բաբայանը նշեց, որ նման երևույթը պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ աշխարհի կողմից, քանի որ ֆաշիստական համակարգի տապալումից հետո որևէ մեկը այդպիսի «սև ցուցակներ» չուներ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am