Ղարաբաղի հարցը նման չէ Պաղեստինի հարցին. Բաքվում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում հնչած քննադատական այն կարծիքները, որոնք կապված են Իրանի կողմից Հայաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերի հետ: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: Իրանցի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանն ընդհանուր առմամբ դրականորեն է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները: Դիվանագետը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանը երկակի մոտեցում է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ: «Երկար տարիներ հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշումը եղել է անփոփոխ: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորում, չենք ցանկանում տարածաշրջանում պատերազմի վերսկսում, քանի որ դա չի բխում տարածաշրջանի շահերից: Իսրայելական ռեժիմը օկուպացրել է պաղեստինյան տարածքները, ճնշում է բնակչությանը: Պաղեստինի ու Ղարաբաղի հարցերն ամբողջովին տարբեր են: Մենք կարծում ենք, որ իսրայելական վարչակարգը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար, ինչի համար էլ այն պետք է փոխվի, իսկ Պաղեստինի ժողովուրդը դառնա իր հողերի տերը: Այսօր Գազայի բնակչությունը շրջափակման մեջ է: Իսրայելական վարչակարգը խոչընդոտում է նրանց սննդամթերքի ու դեղորայքի մատակարարմանը: Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությունը նույնպես բախվում է Իսրայելի ճնշմանը: Ես կարծում եմ, որ սխալ է այդ երկու հակամարտությունները համեմատելը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հակամարտությանը: Այնտեղ Իսրայելի կատարած սպանդն ու կտտանքներն անհամեմատելի են Ղարաբաղի դեպքերի հետ:  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am