Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է. Անտոնի Մաչարեւիչ
Լեհաստանի Պնախարար Անտոնի Մաչարեւիչը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: «Ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ, չեմ կարող չասել, որ Ռուսաստանն աշխարհի ամենից վտանգավոր սպառնալիքն է: Արեւմուտքը չի կարողանում հստակ պատկերացնել Ռուսաստանի տարբերակիչ առանձնահատկությունները եւ այդ իսկ պատճառով կրկնում է արդեն նախկինում գործած սխալները»,- PAP գործակալության հետ զրույցում ասել է Մաչարեւիչը:
