Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության մեջ մեղադրվողը մեկ շաբաթ ա՞նց է իմացել, որ իրեն որոնում են

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով  կալանավորված Արարատ Նիկողոսյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը պնդում է, որ նա դեպքից հետո փախուստի չի  դիմել, նա չի իմացել, որ 58-ամյա տղամարդը ծեծկռտուքից հետո մահացել է եւ ինքը փնտրվում է ոստիկանության կողմից: «Արարատ Նիկողոսյանը հենց իմացել է, որ մահացել է տվյալ անձնավորությունը՝ ինքնակամ եկել, ներկայացել է ոստիկանություն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը: Հարցին՝ արդյոք իր պաշտպանյալին մեկ շաբա՞թ էր պետք, որ կարողանար իմանալ, որ իրենց կողմից ծեծի ենթարկված տղամարդը հենց նույն օրը մահացել է եւ ինքն էլ հետախուզման մեջ է, այն դեպքում, երբ ամբողջ մամուլը հեղեղված էր այդ մասին նյութերով, փաստաբանը պատասխանեց՝ «Ինչքանով ես եմ տեղեկացված, դեպքից հետո գնացել են այդ տարածքից, հետո իմացել են, որ մահացել է՝ եկել ինքնակամ ներկայացել են: Օրենքով որոշում է կայացվել բերման ենթարկել նրան, քանի որ տանը չի եղել, հենց այդ պատճառով է նրա նկատմամբ հետախուզում  հայտարարվել, հենց իմացել է՝ ներկայացել է»: Փաստաբանը հստակ պատասխան չտվեց, թե որտեղ է գտնվել իր պաշտպանյալն այս մեկ շաբաթվա ընթացքում, նշելով, որ չգիտի, տեղեկացված էլ լիներ՝ իրավասու չէր լինի պատասխանել: Վրեժ Խաչիկյանը նշեց, որ դեռ չի ցանկանում դիրքորոշում հայտնել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, քանի որ գործի նյութերին ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ: «Արարատ Նիկողոսյանն այս ընթացքում ոչ մի հարցի չի պատասխանել, ոչ մի բան չի խոսել, ընդամենն իր անունն ու ազգանունն է ասել: Պաշտպանյալիս հետ դատարանում ենք հանդիպել, հաջորդ շաբաթ եմ նրա հետ զրուցելու»,-ասաց նա: Նույն գործով կալանավորված Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեսակցել է իր պաշտպանյալին, խոսել է նրա հետ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատ Չիչոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իրենք դեռ դիրքորոշում չեն հայտնել, հրաժարվում է մանրամասներ ներկայացնելուց:  

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am