Այսօր ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակման ժամին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագրին, նշեց, որ ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանն ասել է, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք:
«ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանը հունիսի 10-ին Հ1-ի լրատվական հաղորդման եթերում ասաց, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք: Ինչպես ասում են՝ կանգնացրեք ֆայտոնը, ստեղ իջնող կա: Կործանիչ ավիացիա չունենք, քաղավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա 26 տարվա պետությունն ինչո՞վ է զբաղված եղել»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ այն գումարներով, որոնք ծախսվում են պետական հիմնարկների վրա, կարելի էր բնակարան գնել զինծառայողների համար:
«Մարդը 20 տարի ծառայի իր բանակին ու սոցիալական պրոբլե՞մ ունենա: Կենտրոնական բանկի էդ անհեթեթ շենքը, հարկային տեսչության հանգստյան տունը՝ ռոկոկո ունիտազներով Գագիկ Խաչատրյանի համար: Կարող էին հարյուրավոր սպաների բնակարաններով ապահովել, բայց չեն արել»,- հայտարարեց նա:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը