Բելառուսը դեմ է իր երկրում ռուսական զորքերի տեղակայմանը
RIA Novosti-ի հաղորդմամբՌԴ-ում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն հայտնել է, որ Բելառուսում Ռուսաստանի ռազմաբազայի հարցը չի քննարկվում: Ինչպես նշվում է՝ հարցին տրվել է սպառիչ պատասխան: Իգոր Պետրիշենկոն նման հայտարարություն է արել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: «Հարցը հիմա չի քննարկվում: Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տվել բազաների հարցով համապատասխան անձինք»,- ասել է նա:
