Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը
Անգլիական Mirror պարբերականը գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկել է 19 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն դորտմունդյան ակումբը մերժել է անգլիացիների առաջարկը: Հիշեցնենք, որ Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
