Վարկերն ինչի՞ համար են.«Սբ. Սերժ ամենափրկիչ» եկեղեցու կառուցմա՞ն համար

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկմանը  նախագծի հիմնական զեկուցող Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին հարցադրմամբ դիմեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Վերջին 3 տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումները:Այդ թանկացումներն ամեն անգամ հիմնավորում էին նույն բառապաշարով, որով հիմա այս վարկն եք ներկայացնում. ճեղքվածք ու թերվճարում կա, պարտքեր ունեն ատոմակային ու ՋԷԿ-ին, հոսանքի գինը բարձրացվում էր, որ մենք սպառողներս ավելի վճարենք, որպեսզի ՀԷՑ-ը վճարի այն պարտքը, որն ունի Երեւանի ՋԷԿ-ին, Հրազդանի ատոմակայանին, մյուս արտադրողներին: Սակագները բարձրացրել ենք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ ճեղքվածի համար վարկ ենք վերցնում»,-ասաց նա և հետաքրքրվեց նաեւ այն հարցի վերաբերյալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրողների՝ օրինակ ատոմային էլեկտրակայանի ու Երեւանի ՋԷԿ-ի նկատմամբ ՀԷՑ-ը պարտքեր է կուտակել, բայց ոչ մի պարտք չի  կուտակել Հրազդանի ՋԷԿ-ի, Հրազդանի հինգերորդ բլոկի, Սեւան-Հրազդան կասկադի նկատմամբ, որոնց հետ համագործակցության կապեր ունի:Բա մեր Կառավարությունն ինչո՞վ է զբաղված եղել, որ չի կարողացել պահպանել մեր պետական ձեռնարկությունների շահերը»: «Ասում եք գործունեության հետ չկապված վարկեր, միջոցներ են ներգրավվել, էդ ին՞չ վարկեր են, ինչի՞ համար են ներգրավել, էստեղ էլ գործ ունենք, երբ օրինակ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով «բարեգործական»  նպատակով եկեղեցու կառուցման համար փող են փոխանցել, օրինակ Սուրբ Հովհաննես ամենափրկիչ կամ Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար, էդ ի՞նչ գործունեության հետ չկապված վարկեր են»,-հարցրեց նա: Ատոմակայանի տուրբոգեներատորներից մեկը  որոշ ժամանակով չի աշխատել, կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն կարիք է եղել, եւ այդ չարտադրված էլեկտրաէներգիան նույնպես ատոմակայանը արտադրել է ամենաէժան էլեկտրոէներգիաներից,հիշեցրեց փոխնախարարը և հավելեց  «Եվ այդ դեֆիցիտը նույնպես արտադրեցինք ջերմային էլեկտրակայաններից, իսկ դեֆիցիտ էլեկտրոէներգիա արտադրելը բերեց նրան, որ ստիպված եղանք ֆինանսական ռեսուրսներ գտնել, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունները:    

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am