Մեկնաբանելով օրերս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ հնչեցրած բացասական որակումները, այն մասին,որ նա «անհասկանալի» էր համարել Երևանի կենտրոնում Նժդեհի արձանի տեղադրումը` անվոնելով նրան «նացիստ» ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Դա քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն էր, և նրանք սևեռվել էին զուտ Նժդեհի՝ Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության վրա:Վերցնել միայն Գերմանիայի հետ համագործակցությունը որպես պատրվակ և Արտգործնախարարի շուրթերով բարբառել, դա խիստ միակողմանի է։ Նա Զանգեզուրի, Ղարաքիլիսայի մարտերում է եղել։ Այս պատմությունները գուցե ռուսները չգիտեն էլ։ Մենք էլ ինչ-որ տեղ ունենք թերացումներ. մեր հերոսներին չենք կարողանում ներկայացնել աշխարհին ֆիլմերով, թարգմանական նյութերով»։
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ մենք՝ հայերս, պետք է մեր պատասխանն ասենք Ռուսաստանին և շատ չհուզվենք, երբ մեզ ինչ-որ բան են ասում։ ընդհանուր առմամբ՝ մեր մտավորականները չեն նեղանում Ռուսաստանից։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը