«Պետք է հարգենք մեր երկրների պատմությունն ու դրա սկզբունքային կողմերը». Զախարովան չի ցանկանում մեկնաբանել Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը

«Մենք պետք է հարգենք միմյանց»,- 168.am-ի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ օրերս Զախարովան անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: Նա մասնավորապես ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Նրա դիտարկումներին անդրադարձել էին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ Նժդեհի կենսագրության մասին նյութեր են ուղարկվել ՌԴ ԱԳՆ, որպեսզի ռուս գործընկերներն ավելի լավ ծանոթ լինեն Նժդեհի կենսագրությանը: Հարցին, թե ստացե՞լ է արդյոք Գարեգին Նժդեհի կենսագրության մասին նյութերը, որոնք ՌԴ ԱԳՆ-ի համար նախապատրաստել էին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, Մարիա Զախարովան պատասխանեց, թե այլևս չի ցանկանում դրա մասին հարց լսել ու մեկնաբանել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք միմյանց և հասկանանք, որ կան զգայուն հարցեր ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար, և միայն փոխադարձ հարգանքը մեր պատմության նկատմամբ բարեկամական հարաբերությունների այն հիմքն է, որը կա մեր երկրների միջև, այդ հարաբերությունները մշտապես առանձնացել են: Ուստի մենք պետք է հարգենք մեր երկրների պատմությունը և վերաբերվենք դրա զգայուն կողմերին հարգանքով: Եթե կան հարցեր, պետք է դրանք լուծել կառուցողականորեն»,- ասաց նա: Պնդմանը` թե արդյո՞ք կենսագրական նյութեր չեն ստացել, Զախարովան արձագանքեց՝ կրկնելով, որ Հայաստանի համար կան հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն իր համար, և Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին այդ սկզբունքային հարցերում: «Ձեզ ծանոթ է մեր դիրքորոշումը, դա որևէ քաղաքական կոնյունկտուրայի ենթակա չէ: Մենք երկար տարիների ընթացքում դա ցույց ենք տվել: Այդպես էլ Ռուսաստանի համար կան զգայուն հարցեր` սկզբունքային բնույթի: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքը գրավականն է այն բանի, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը կշարունակվի դարերով»,- շեշտեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:    

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am