Անցած գիշեր Վրաստանի տարածքի մեծ մասում մոլեգնել են սաստիկ կարկուտն ու տեղատարափ անձրեւները՝ լուրջ վնաս հասցնելով ինչպես առանձին տարածաշրջանների, այնպես Էլ հայտնի առողջավայր Բորժոմին: Ինչպես հայտնել են առողջավայրի քաղաքապետարանում, հորդառատ անձրեւը բազում խնդիրներ Է ստեղծել: «Քաղաքի մի շարք շրջաններում ջրի տակ են անցել փողոցները, շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Փողոցներում կեղտաջրի առուներն ի վիճակի չեն կլանելու ջրի մեծ հոսքերը, դրա հետեւանքով մի քանի փողոցների մայթերին եւ երթեւեկելի մասում ջրի մակարդակը բարձրացել Է գրեթե 40 սանտիմետր», ճշտել են Բորժոմի քաղաքապետարանում: Տեղական վարչակազմերի տվյալներով՝ կենտրոնական Վրաստանի Խաշուրի շրջանի՝ միանգամից մի քանի գյուղերում տեղացած կարկուտը վնաս Է հասցրել գյուղատնտեսական հանդակներին եւ մրգատու այգիներին, վնասվել են տների տանիքները եւ ավտոմեքենաների ապակիները: Համանման իրավիճակ Է Վրաստանի արեւելքի Գորիի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը