«Արամ Աթեշյանը ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել. 1915թ. ապրիլի 24-ին մտավորականների ցուցակը կազմվել է հայի ձեռքով։ Այս հարցերում պետք է լինենք խիստ վճռական, ու տատանումներ չպետք է լինեն։ Գործ ունենք ազգային ամենասրբազան հարցի հետ: Հայկական տարբեր համայնքներ հսկայական աշխատանք են տանում, որ Ցեղասպանությունը համաշխարհայնացվի, հիմա մի հայ վեր է կենում ու ծառայելով այն երկրի տիրոջը, որտեղ ապրում է, արբապիղծ բաներ է անում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը :
Գրականագետը նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե 1915թ. որտե՞ղ են եղել Աթեշյանի նախնիները, ու ի՞նչ է կատարվել նրանց հետ. «Որևէ ընտանիք չի խուսափել այդ սպանություններից, և հիմա եթե մարդն ուրանում է, պետք է դատապարտել»: Նա ընդգծեց, որ, թեև եկեղեցու գործերին խառնվելը բարդ է, բայց պետք է առանձին դեպքերում կարգալույծ անելու հնարավորություն լինի. «Ինչքան էլ եկեղեցին իր ավանդական սկզբունքներն ունենա, բայց բաներ կան, որ պետք է անել: Այս մարդը պետք է հայությունից հեռանա»:
Դավիթ Գասպարյանը հիշեցրեց նաև մեկ այլ դեպք, երբ Աթեշյանը հային ոչ վայել պահվածք էր դրսևորել. «Անցյալ տարի այս ժամանակներն էին չէ՞, երեք ազնվական հայ տղաներ, թեև մահմեդականություն էին ընդունել, եկան, ցանկացան վերամկրտվել, վերականգնել քրիստոնեությունը, այս մարդը չթողեց։ Ինքը պետք է հասկանա, որ թշնամիների, ազգուրացների շարքում է»։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը