Ծեծկռտուքի փորձ ԱԺ-ում Բագրատյանի և Այվազյանի միջև.«Էս «Օզվերին» կերածներին հանգստացրեք»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև բուռն բանավեճը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Բանավեճի պատճառը համայնքների խոշորացման մասին օրինագիծն էր: Հրանտ Բագրատյանը հայտարարեց.. «Գյուղ դատարկել չի կարելի: Նույնիսկ եթե գյուղում կա 10 մարդ, դպրոց պետք է լինի ու պիտի աշխատենք: Էրդողանը 23 մլրդ դոլար փող է տալիս գյուղերին՝ դոտացիայի տեսքով: Սահմանել է գյուղական ուսուցիչների աշխատավարձը իր աշխատավարձի չափ: Մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական կարեւոր կետ է: Չի կարելի 2 կոպեկի համար բռնել համայնք վերացնել: Անգամ եթե գյուղը համաձայն է, չի կարելի դա անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձեւավորված: Գնացեք կանգնեք կողքերին, դարձրեք ամուր բերդ, զենք տվեք ձեռքները»: Բագրատյանից հետ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ցավոք սրտի կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բովանդակությունից»: Հրանտ Բագրատյանը պոռթկաց ու բղավեց նրա վրա: «Հանգիստ նստի տե՛ղդ, վունդերկինդ, հանգիստ»,- գոռաց Վարդան Այվազյանը : Միջամտեցին Գալուստ Սահակյանն ու այլ պատգամավորներ: Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը որոշեցին շարունակել բանավեճը նիստերի դահլիճում, փորձելով մոտենալ միմյանց, ինչը կանխվեց նրանց գործընկերների կողմից:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am