Կառավարությունն այսօր չընդունեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը,ըստ որի առաջարկում էին ԱԱՀ-ից ազատել դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբերման համար բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, ինչպես նաև կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման.«Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունը ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը»։
Ինչ վերաբերում է բնակչության խոցելի շերտերին, նախարարը վստահեցրեց, որ պետությունն արդեն իսկ իրականացնում է աջակցության համապատասխան ծրագրեր:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը