Ավիահարվածները բացասաբար են անդրադարձել իսլամիստների ֆինանսավորման վրա. Ջոն Բրեննան
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը զեկույցի տեքստ է պատրաստել, որը հայտնվել է Associated Press գործակալության տրամադրության տակ։ Տեքստը պետք է հնչի այսօր՝ հետախուզական հարցերով սենատի կոմիտեի լսումների ժամանակ։ «ԴԱԻՇ-ն Արևմուտքում ունի մարտիկների զգալի կազմ, ովքեր պոտենցիալ կերպով կարող են կիրառվել որպես գործակալներ այնտեղ հարձակումներ իրականացնելու համար»,- հաստատում է ԿՀՎ ղեկավարը։ Նրա խոսքով՝ ներկայում ԴԱԻՇ-ը հավանաբար փորձում է գրոհայինների ուղարկել փախստականների կամ սովորական ճանապարհորդների տեսքով։ Բրեննանը սենատորներին կպատմի այն մասին, որ իսլամիստներն ավելի ու ավելի շատ կհենվեն պարտիզանական մարտավարության վրա՝ իրենց տարածքային կորուստները փոխհատուցելու համար։ Բրեննանի խոսքով՝ ավիահարվածները բացասաբար են անդրադարձել իսլամիստների ֆինանսավորման վրա։
