«Ազգային ժողովի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ Աժ Փոխնախագահ էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախատանի նորանշանակ դեսպան Թիմուր Ուրազաևին։
«ՉԻ» – Երբ Ղազախստանի նման մե՜ծ (տարածքով) պետության նորանշանակ դեսպանին ընդունում են Աժ փոխնախագահի մակարդակով, դա, ըստ դիվանագիտական էտիկետի, լուրջ վիրավորանք է։ Եվ տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ Ղազախստանին «հասնում է»՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում և պահվածքը՝ ԵԱՏՄ-ում։ Խնդիրն այն է, որ վերջապես հաջողվեց էդուարդ Շարմազանովի համար հարմար գործ գտնել։ Այսուհետ նրան կարելի է օգտագործել հենց այդ նպատակով, որ երկիրը Հայաստանի հետ «չունի»՝ թող այդ երկրի դեսպանին ընդունի Շարմազանովը։
Միակ մտահոգությանն այն է, որ Հայաստանի իշխանությունների վարած «իմաստուն» արտաքին քաղաքականության արդյունքում Էդուարդ Շարմազանովը ստիպված կլինի բավականին ծանրաբեռնված աշխատել: Ու հնարավոր է՝ չհասցնի ընդունել բոլոր դեսպաններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը