Արտաբյուջետային հաշիվ կբացվի Կառավարության աշխատակազմի համար
Կառավարության աշխատակազմի համար արտաբյուջետային հաշիվ կբացվի. Այս որոշումը այսօր կայացվեց Կառավարության նիստի ժամանակ: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ արտաբյուջետային հաշիվն անհրաժեշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար:
Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում: Թափանցիկությունը ենթադրում է, որ պետական պաշտոնյաների որոշումներն ու գործողությունները բաց լինեն հասարակության համար, և հասարակությունը ունի տվյալ տեղեկատվության հասանելիության իրավունք: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017թ. հուլիսի 11-ը` 356 205 ԱՄՆ դոլար բյուջեով:
