Չեմ հավատում, որ նա երբևէ ցանկացել է ԼՂ հակամարտության կարգավորում և կցանկանա. Մեթյու Բրայզա

«168 ժամը»-ը գրում է Սարգսյան-Ալիև հանդիպման մասին զրուցեց ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի հետ։ - Պարոն Բրայզա, Վիեննայում Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպումից հետո հերթական նախագահական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առաջիկա օրերին։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ հանդիպումը կկազմակերպվի Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբարգում, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն որոշ արտահոսքեր թույլ տվեց։ Ըստ Ձեզ՝ ի՛նչ կարելի է սպասել նախատեսվող հանդիպումից՝ հաշվի առնելով նաև ՌԴ֊ում դրա անցկացման փաստը։ - Նմանատիպ հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը։ Առաջիկա հանդիպումը նախագահներին հնարավորություն կտա վերսկսել քաղաքակիրթ երկխոսություն ստեղծելով հիմք հետագայում շրջանակային համաձայնագրի համար, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա։ Լավ Է, որ նրանք հանդիպելու են։ Կարծում եմ, որ սա նաև ազդանշան Է այն մասին, որ նախագահ Պուտինը փորձում Է լցնել այն դիվանագիտական բացը, որը թողել Էր Օբամայի աշխատակազմը իր հարաբերական լռությամբ ապրիլյան բռնության ընթացքում և դրանից հետո։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ, բայց նա նվազագույնը կարող Է ձևակորել կառուցողական երկխոսություն Սարգսյանի և Ալիևի միջև, դա ողջունելի կլինի։ Բայց չի լինի կարգակորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում Է սեփական ուժերոկ ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին, նրանք կցանկանան հավասարակշռություն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։ - ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ապա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հանդիպմանը, նշել էին, որ այն եռակողմ Է լինելու, այսինքն՝ Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափով։ Ենթադրաբար, ՄԽ արևմտյան համանախագահները չեն մասնակցելու բանակցություններին։ Նման փորձ եղել Է Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող նախկին հանդիպումների ժամանակ։ Ի՛նչ Է սա նշանակում։ - Սկզբունքորեն, Եթե այդ եռակողմ կոչվող հանդիպմամբ, ինչպես Սեդվեդևն Էր ցանկանում բեկում մտցնել գործընթացում, Պուտինը հանձն Է առել բեկում մտցնել օգնելով վերջնականացնել կարգավորման հիմնարար սկզբունքները, ապա հիանալի կլինի։ Բայց Ես չեմ հավատում, որ նա դա Է ցանկանում։ Ես կարծում Եմ, որ նա ցանկանում Է տպակորություն ստեղծել նախագահներ Սարգսյանի և Ալիևի մոտ, որ միայն ինքը նախագահ Պուտինն Է իրական խաղացողը։ Ես չեմ հավատում, որ նա երբևէ ցանկացել է կարգավորում և կցանկանա։ Ես նույնիսկ կարծում եմ, որ Սեդվեդևը գուցե ցանկանում էր։ Բայց ես այն համոզմանն եմ, որ նախագահ Պուտինն այնուամենայնիվ կգտնի եղանակներ արգելափակելու համար վերջնական կարգակորումը, որովհետև նա բազմիցս ապացուցել է, որ հետաքրքրկած է Հարավային Կովկասում այս հակամարտության եռացող վիճակի շարունակականությամբ։ Ուստի կարող եմ ասել, որ լավ է, որ նախագահները հանդիպում են, բայց չեմ կարծում, որ Պուտինի հովանու ներքո հնարավոր է հասնել կարգավորման, քանի որ նա դա չի ցանկանում։ Մանրամասները՝ «168 ժամը» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am