Թրամփը Մեղադրում է Օբամային քաղաքական կոռեկտության մեջ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թրամփը սուր քննադատության է ենթարկում նախագահ Օբամային, Օրլանդոյի աղետալի միջադեպից հետո կտրուկ քայլերի չդիմելու պատճառով։ ՛՛Դաեշ՝՝- ի եւ ՛՛ալ – Քիդայի՛՛ նման ծայրահեղական խմբավորումների նպատակ է հակադրության մեջ դնել Արեւմուտքն ու մահմեդականությունը։ Նրանց նպատակն է ինքնակոչ կերպով ստանձնել ամբողջ աշխարհում բնակվող մահմեդականների առաջնորդի տիտղոսը։ Նրանք ուզում են ինքնահաստատվել՝ աշխարհում բնակվող մեկ միլիարդից ավելի մահմեդականների աչքերում, ովքեր նրանց եւ նրանց ծայրահեղ քայլերին եւ ոչ մի կերպ չեն սատարում։ Մենք իրավունք չունենք ընկնել այս ծայրահեղականների պատրաստած ծուղակը, մենք պայքարում ենք ծայրահեղականության, այլ ոչ կրոնի դեմ՝՝,- հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը։ ՛՛ Նախագահի ելույթից կարելի էր ենթադրել, որ իմ խոսքերը զայրացրել էին նրան, սակայն նա այդ զայրույթը պետք է ուղղի ահաբեկիչների, մարդասպանների դեմ, որոնք չպետք է հայտնվեն ԱՄՆ-ում՝՝,- հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Հանրապետականների նախագահության թեկնածուն շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ը պետք է արգելի մահմեդականների մուտք ԱՄՆ, հատկապես այն երկրներից որոնք ունեն ծայրահեղականության հետ կապված խնդիրներ։ Նշենք, Օրլանդոյի ահաբեկչությունն իրագործած, 29 ամյա երիտասարդը ծնվել է ԱՄՆ-ում՝ աֆղանստանցիների ընտանիքում։ Ըստ որոշ զեկույցների վերջինս հաճախ է այցելել միասեռականների գիշերային ակումբներ եւ օգտվել միասեռականների ծանոթության ափերից։ Սակայն ինչն է մղել 29 ամյա երիտասարդին դիմել այսպիսի մարդատյաց եւ դաժան քայլի։ Նրա նախկին կինը CNN-ին տված հարցազրույցում նշել էր, թե չի բացառում, որ վերջինս ունեցել է միասեռական հակումներ եւ այս դաժան քայլով փորձել է հաղթահարել իր իսկ բարդույթները։ Մինչդեռ վերջինիս քայլը շատերը կապում են ծայրահեղական հայացքների եւ հոմոֆոբիայի հետ։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am