Հայաստանում իրավական տեռոր է.հաջորդը ո՞վ է
«Հայաստանը գտնվում է իրավական տեռորի միջավայրում: Տեռորը իրականում այն չէ, որ այստեղ կամ այնտեղ ռումբ պայթեց: Հայաստանում գործում է իրավական տեռոր և այդ տեռորիստի դերը ստանձնել են իշխանությունները»,-Հայելի.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԽ ձերբակալված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածին և նաև վերջին ձերբակալություններին ասաց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: «Նախ մարդուն ձերբակալում են, հետո արդեն բնականաբար մի գործ կհնարեն, որ տանեն ու դատապարտյալ դարձնեն: Ինչ է նշանակում` դեկտեմբերի 31-ին տոնածառ չի կարելի: Իսկ ինչ է կարելի այդ դեպքում : Ես նկատի ունեմ Գևորգ Սաֆարյանի դեպքը: Իսկ եթե խոսենք Վլադիմիր Առաքելյանի և Գառնիկ Մարգարյանի մասով պետք է փաստենք, որ այդ քրեական գործը դարձել է մի «չոռ», որը կարող են կպցնել ցանկացած մեկին` անկասկած: Եթե գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու համար ահագին ռեսուրս ծախսեցին ու սպիտակ թելերով կարված գործ սարքեցին, ապա հիմա մի տեղ զենք գցեցին ու կարող են հազարավոր մարդկանց ձերբակալել: Այս իրավական տեռորը դեռ մոլեգնելու է, քանի դեռ այս պատուհաս իշխանությունները տիրելու են Հայաստանին»,-նշեց Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը նկատեց, որ ոչ մեկը ապահովագրված չէ և չենք կարող գուշակել հաջորդ «զոհ»-ի անունը: «Անգամ եթե մի պաշտոնյաի ճանապարհը միամտաբար փակես` հանգիստ գործ կսարքեն ու կուղարկեն «կողմնորոշվելու»»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը: Լուսինե Ղազարյան
