Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան օրենքի գերիշխանությունը. «Ամերիկայի Ձայն»

Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը. «Կարծում եմ, ապրիլի 2-ին եւ հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»: Էվանսի խոսքով, նախագահների առաջիկա հանդիպումն այնուամենայնիվ հույս է ներշնչում. «Առաջնորդներից երկուսն էլ խելացի եւ պատասխանատու մարդիկ են, եւ եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն եւ փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»: Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, եւ ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի: Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցի կարծիքով, ապրիլյան պատերազմը լուրջ վտանգ էր հանդիսանում ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ տարածաշրջանում գլոբալ խաղացողների համար. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է շատ վտանգավոր լինել, կարող է իր մեջ ներքաշել Թուրքիան, Ռուսաստանը եւ նույնիսկ Իրանը: Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը փաստորեն պատերազմի մեջ կհայտնվեր Ռուսաստանի հետ»: Յալովիցի խոսքով, Վաշինգտոնից բավականին բարդ է պարզել, թե ով էր հրահրել ապրիլյան պատերազմը: Միեւնույն ժամանակ, նա ավելացնում է. «Չեմ սիրում մեղադրանքներ հնչեցնել, սակայն կարծես թե տրամաբանական է թվում, որ դա կփորձեին անել ադրբեջանցիները»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծում է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա: Այդ մոտեցման դեպքում, կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այդնես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը. «Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարեւոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը եւ գործարար լավ մթնոլորտը»:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am