Իշխանությունը պատերազմ է հայտարարում

«168» ժամ թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տխրահռչակ Հարկային օրենսգիրքը: Դրա բոլոր բացասական հետեւանքների, այդ օրենսգրքի միջոցով տնտեսությանը հասցվելիք վնասների մասին հնչել են տասնյակ գնահատականներ, հնչելու են նաեւ առաջիկայում: Բոլոր գնահատականների, այդ թվում` անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների հանրագումարը մեկն է` այս օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսության, տնտեսվարողների, բիզնեսի դեմ: Այսինքն` այն ուղղված է երկրի դեմ, քանի որ ցանկացած երկրի հիմքը զարգացող տնտեսությունն է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, որն այս նոր օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ: Թե հատկապես օրենսգրքի որ դրույթներով, որ հարկատեսակի կամ դրույքաչափի փոփոխությամբ է դա իրականացվելու, ըստ էության, երկրորդական, ավելի շատ տեխնիկական խնդիր է: Շատ ավելի կարեւոր ու վտանգավոր է այն ուղերձը, որն այս օրենսգրքով պետությունը, ավելի ճիշտ` պետության անունից հանդես եկող իշխանությունը, հղում է քաղաքացիներին, տնտեսվարողներին, բոլորին: Այդ ուղերձի իմաստն այն է, որ պետությունը, լայն իմաստով, ոչ թե մարդուն, քաղաքացուն աջակցող, օգնող, ապավինող է` նրա կյանքի, կենսապայմանների զարգացման, առաջխաղացման համար, այլ՝ կեղեքող, այդ զարգացումն ամեն կերպ կանխարգելող: Ի դեպ, հարկային մեխանիզմն այդ հակամարդկային, պատժիչ համակարգի մի մասն է միայն: Հայաստանում ոչ թե Ոստիկանությունն է պաշտպանում մարդկանց, այլ քաղաքացիներն են փորձում պաշտպանվել Ոստիկանությունից, մարդիկ արդարությունը վերականգնում են ոչ թե՝ դատարաններով, այլ անում են հնարավորը` դատարաններից հեռու մնալու ու հանիրավի չդատվելու համար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am