35 միլիարդանոց շրջանառությամբ ընկերությունը ներդրումներ կանի Վրաստանում
Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ CEFC-ն, պատրաստվում է ներդրումներ իրականացնել Վրաստանում, հայտնել է վրաց վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ չինացի ներդրողները հետաքրքրված են էներգետիկայի, ֆինանսների եւ զբոսաշրջության ոլորտներում ներդրումներ կատարելով: Կվիրիկաշվիլին, ըստ Bizzone-ի, նշել է,որ խոսք է գնում նաեւ լոգիստիկայի ոլորտում համագործակցության մասին, ինչը կարեւոր նշանակություն ունի Մետաքսի մեծ ճանապարհի նախագծի զարգացման համատեքստում: CEFC-ի տարեկան շրջանառությունը կազմում է 35 միլիարդ ԱՄՆ դոլար: Ընկերությունը ներգրավված է տարբեր ոլորտներում, որոնցից են էներգետիկան, ֆինանսները եւ արդյունաբերությունը: CEFC-ն ներդրումներ է կատարում մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Չեխիայում եւ Ռումինիայում:
