Ռուսաստանը ուշադիր հետևում է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև քննարկումներին
Ռուսաստանը ուշադիր հետևում է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև քննարկումներին` Սև ծովում դաշինքի ռազմական ներկայության ամրացմանը Կիևի մասնակցության վերաբերյալ, և ակնկալում է, որ դա չի բերի տարածաշրջանում վտանգի աճ, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Կիևը քննարկում է Սև ծովում ներկայության ամրացման դաշինքի նախաձեռնությանը իր մասնակցության հարցը: Պոլտորակը ավելացրել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալու Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի սևծովյան համատեղ խմբավորմանը, եթե այն ստեղծվի: «Մենք ուշադիր հետևում ենք այդ քննարկումներին և հույս ունենք, որ այն չի հանգեցնի այդ տարածաշրջանում վտանգի աճին: Մենք մեզ իրավունք ենք վերապահում դրա դեմ համարժեք հակագործողություններ ձեռնարկելու»,- ասել է նա: Կարասինը ընդգծել է, որ Մոսկվան «ողջ լրջությամբ և զգուշությամբ» է վերաբերվում ՆԱՏՕ-ի հնարավոր սևծովյան խմբին Ուկրաինայի միանալու գաղափարին:
