Պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պետք է պահպանել. Գերմանիա
Եվրոպական երկրների պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պետք է պահպանվեն: BBC-ի փոխանցմամբ` Վարշավայում անցկացվող համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Շոյբլեի խոսքով`պատժամիջոցները գործողության ճիշտ ընթացք են ներկա պահին, իսկ Մոսկվայի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ Ռուսաստանում չի բարելավվել մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրավիճակը: Հաջորդ շաբաթ ԵՄ երկրները մտադիր են մինչև տարեվերջ երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ-ն, ԵՄ, Նորվեգիան և մի շարք այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ 2014-ի մարտին`պայմանավորված Ղրիմի «անեքսիայով» և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի վարած քաղաքականությամբ:
