«Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից

Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երեւանը մշակույթի եւ կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ: Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Sign դիզայն ստուդիան: Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են 13-րդ «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերն ու ընդգծել փառատոնի կարեւոր նշանակությունը: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նկատմամբ մշտապես առկա մեծ հետաքրքրությունն ու հանրային պահանջարկը, ապա՝ անդրադարձել 2016 թվականի փառատոնի խորհրդին. «Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն անկախության ծնունդ է: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաեւ սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»: Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ այս տարիներին հնարավոր է եղել վերացնել գոյություն ունեցող բազմաթիվ սահմաններ: Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ, չափազանց կարեւոր է կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն այս տարի է ընդգրկվել փառատոնի ծրագրում եւ ամփոփում է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը: «Այս տարի փառատոնի 13-րդ մեկնարկն է: Կարող է թվալ, որ մարդիկ հոգնել են մեզնից, մենք՝ մեր աշխատանքից, մանավանդ այսպիսի դժվար մարտահրավերների ժամանակ եւ՛ մեր երկրի, եւ՛ ընդհանրապես աշխարհի համար: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հուզմունքով պետք է նշեմ, որ առավել քան շնորհակալ եմ եւ՛ Մշակույթի նախարարությանը, եւ՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ին մեր կողքին Մասիս սարի պես կանգնելու համար: Մենք պետք է ցույց տանք, որ չենք թուլացել եւ պատրաստ ենք ամեն տեսակի մարտահրավերի: Փառատոնը այս տարի եւս ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են աշխարհի տարբեր երկրներից հռչակավոր ռեժիսորների եւ նրանց ֆիլմերը»: Փառատոնը մեծ ծրագրով անդրադարձ է կատարում Հայաստանի Հանրապետության 25 ամյակին: Սա իր հերթին մի հետադարձ կինոհայացք է հանրապետության անցած ուղուն»,-ասել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների եւ էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ եւ ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարեւոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաեւ որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արտամրցութային ծրագրերը դարձյալ լինելու են հագեցած եւ բազմազան: «Ոսկե ծիրան»-ի կարեւորագույն ու անբաժան մաս դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» ծրագրերն այս տարի եւս ներկայացնելու են համաշխարհային կինոյի վարպետների նոր ու հին լավագույն աշխատանքները: «Հայկական կինո. արդի ժամանակներ» «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ» խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանված խաղարկային եւ վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Ծրագիրը կբացի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» (2007) ֆիլմը: Ծրագիրը համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է կլոր սեղան – քննարկում, որը կանդրադառնա անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին եւ խնդիրներին: Շեքսպիրն ապրում է կինոյում «Ոսկե ծիրան»-ը Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարլիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները: Ֆրանսիական նոր կինո Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Ներառված են վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով: Դանիական նոր կինո Այս կինոծրագիրն իրականացվում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի եւ «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Թոմաս Վինթերբերգի «Համայնք»-ով (2016) կմեկնարկի ծրագիրը: Բասկական նոր կինո Առանձին ծրագրով կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ եւ ընդգրկում է չորս ֆիլմ: Ծրագրի բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015) ֆիլմով: Հարգանքի տուրք «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ռուբեն Գեւորգյանցի 70-ամյա հոբելյանի կապապցությամբ կցուցադրվի «Հրաշագործի աշունը» (2008) ֆիլմը: ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am