ՀՆԱ-ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին

Գլոբալ պրոցեսների արագացումը կարող Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման եւ իրավասությունների: Այն մասին, թե ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացումը ինչպես կարող Է պատասխանել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Վերջին տարիներին զգալիորեն մեծացել Է համաշխարհային համակարգի փոփոխությունների արագությունն ու անկախատեսելիությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները դարձել են ավելի գլոբալ, վերաբերում են առանց բացառության բոլոր երկրներին, աշխարհն Էլ ավելի Է «փոքրացել», խորացել Է ազգային տնտեսությունների փոխկախվածությունը: ՀՆԱ-ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին, իսկ առավելագույն ավելացված արժեքը կուտակվում Է մտավոր աշխատանքի մեծ բաժնով եւ բարձր որակավորման ծառայությունների նոր ճյուղերում: Ստատուս քվոյի փոփոխումը միշտ էլ որոշակի «սթրես» է նոր երկրների ու միավորումների համար, բայց միեւնույն ժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում նրանց համար: Գլոբալ գործընթացների արագացումը ընդունակ է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման ու իրավասությունների: Եվ այն երկրներն ու միավորումները, որոնք առավել օպերատիվորեն են հարմարվում փոփոխություններին, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեն՝ արժանի տեղ գրավելու նոր համակարգում: Տարածաշրջանային ինտեգրացումը դառնում Է արտաքին տնտեսական մարտահրավերների բնական պատասխանը: Հենց ռեգիոնալիզացիան է նորագույն ժամանակի գլխավոր թրենդը: Պետերբուրգի 2016 թվականի միջազգային տնտեսական համաժողովում «ԵԱՏՄ-ն եւ առեւտրական գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի շրջանակներում մենք պլանավորում ենք քննարկել համաշխարհային տնտեսության վերջին թրենդներին վերաբերող թեմաները: Օրինակ, կարծարծվի այն հարցը, թե համաշխարհային տնտեսական համակարգի ռեկոնֆիգուրացիան ի զորու է արդյոք առողջացնել գլոբալ տնտեսությունը եւ բերել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման: Թե, ընդհակառակը, տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում» եւ, որպես հետեւանք, կդիտվի առևտրատնտեսական տարածքի հատվածականացում: Ինչպես Միության անդամ պետությունները կարող են ինտեգրացման միջոցով ավելի արդյունավետ պատասխանել գլոբալ տնտեսական մարտահրավերներին: Հենց ինտեգրացման խորությունն է Եվրասիական տնտեսական միության միջազգային կապերի հաջող զարգացման գրավականը: Արտաքին գործընկերների համար անհամեմատ ավելի հարմար է առեւտրատնտեսական համաձայնագրեր կնքել Միության, քան առանձնաբար հինգ երկրներից յուրաքանչյուրի հետ: Դա նրանց համար լրացուցիչ հնարավորություններ է բացում: Նշեմ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2016 թվականին ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵԱՏՀ-ի աշխատանքի գերակայությունն է ընթացիկ տարում: Հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ձեւաչափերից մեկը ազատ առեւտրի գոտիների (ԱԱԳ) վերաբերյալ ժամանակակից համապարակ համաձայնագրերի իրագործումն Է: 2015 թվականին ԱԱԳ-ի մասին պայմանագիր է ստորագրվել Վիետնամի հետ: Այժմ ԵԱՏՀ-ն քննարկում Է նման համաձայնագրերի կնքումը մի շարք երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Իրանի եւ Հնդկաստանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում որոշում է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել Միության կողմից այդ երկրի հետ առեւտ րական ռեժիմի միասնականացման շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք նաեւ միջազգային համագործակցության այլ ձեւաչափեր: Մասնավորապես, այս տարվա մայիսին ԵԱՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Կամբոջայի Թագավորության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների հետ: Ավելի վաղ, 2015 թվականին, մեր կողմից համանման հուշագրեր են ստորագրվել Մոնղոլիայի, Պերուի եւ Չիլիի հետ: Մենք պլանավորում ենք առեւտրատնտեսական հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր ստորագրել ՄԵՐԿՕՍՈւՐ-ի հետ: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այս հսկայական տարածքի՝ Եվրասիայի երկրներն այժմ ավելի, քան երբեւէ, մոտենում են իրար: Կարելի է ասել, որ այսօր ձեւավորվում է համագործակցության միասնական մայրցամաքային գոտի: Թվային տարածության զարգացմամբ այդ գոտին, ավելի մատչելի, հասկանալի ու հուսալի կդառնա ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար: Այս կապակցությամբ Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին: ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի զուգորդման հայեցակարգի իրագործումը կարող է Էական դրական փոփոխությունների բերել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ: ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առավել սերտ համագործակցությունը տարածաշրջանի տնտեսությունը կդարձի ավելի դինամիկ ու կայուն: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Եվրամիության հետ: Վստահ եմ, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը պահպանում է իր ակտուալությունը: Մեր աշխատանքի հանգուցային նպատակը ինտեգրացման խորացումն է ԵԱՏՄ-ում: Մեզ համար կարեւոր է վերազգային կարգավորման միջոցով հասնել Միության մեջ եւ աշխարհում գործող լավագույն պրակտիկաներին: Գլոբալ տարբեր վարկանիշներում Միության մասնակից երկրներն առանձին ուղղություններով առաջատար դիրքեր են զբաղեցնում, եւ մենք պետք է սովորենք այդ պրակտիկաները տարածել ինտեգրացիոն միավորման վրա: Նոր վերազգային ինստիտուտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ժամանակակից կարգավորիչ նորմերը մշակում է աշխարհի լավագույն պրակտիկաների հիման վրա՝ բիզնեսի շահերի հաշվառմամբ, որոնք այնուհետեւ պարտադիր փորձաքննություն են անցնում ԵԱՏՄ-ի հինգ երկրներում: Անտարակույս, մեր ընդհանուր տարածքում գործող ժամանակակից կարգավորիչ օրենսդրությունը ինտեգրացման համաժամանակյա խորացմամբ նպաստում է ներդրումային գրավչության մեծացմանը եւ, վերջին հաշվով, մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը: Ներդրողներն ստանում են հստակ ազդանշան՝ հինգ երկրների տարածքում գործում են խաղի միասնական թափանցիկ ու հասկանալի կանոններ, իսկ կարգավորող օրենսդրությունը համապատասխանում Է աշխարհի լավագույն պրակտիկաներին: ԵԱՏՄ-ն պատմական շանս է անդամ երկրների համար, որից պետք է օգտվել»,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am