Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով: «Գերմանական սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինը բարձր ընդունելության շեմ է նախատեսում համապատասխան դիմումների համար և հաջողության հասնել ցանկացող անձն առնվազն պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին և պետք է վերանայվի: Այս պարագայում մենք չունենք նման խնդիր, որովհետև բանաձևը խորհրադարանական է, այն չի կարող ներգործություն ունենալ անձի նկատմամբ, խախտել նրա իրավունքները»,- ասաց փորձագետը՝ նշելով նաև, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ունի նաև բացասական կողմ:
Ըստ նրա՝ բանաձևում ավելի շատ խոսվում է Գերմանիայի անգործության, Հայոց ցեղասպանությունը չկանխելու, ոչ թե մեղսակցության մասին ևվտանգավոր է այն հանգամանքը, որ հիմնական սլաքը Թուրքիայից Գերմանիա է ուղղվում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը