«Մենք իրավասու չենք առանց բնակիչների կարծիքը լսելու՝ նման որոշում կայացնելու»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք տեսանք, որ տեղական հանրաքվեները որոշ համայնքներում բացասական արդյունք տվեցին, բայց նաեւ տեսանք, որ եղան դրական արդյունքներ, օրինակ՝ Սյունիքի մարզում: Բայց ես չեմ հավատում այդ արդյունքներին: Սյունիքում այնպիսի մթնոլորտ է, որ ինչ էլ դրվի հանրաքվեի, որ եթե պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, 100-տոկոսանոց դրական արդյունք կլինի»,- նշեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է եւ բերելու է նոր խնդիրներ:
Նա հայտարարեց, որ իրենց խմբակցություն ևս զանգել են Բերդավանի և Կողբի բնակիչները. «Նրանք գնալու են ամենածայրահեղ քայլերի, եթե դուք գնաք այդ խոշոր համայնքները միաձուլելու ճանապարհով: Հիմա նայեք, թե ինչ վիճակում են մեր միջհամայնքային ճանապարհները: Այդ ճանապարհներում կարելի է առանց որևէ ավելորդ մասովկայի քարե դարի վերաբերյալ ֆիլմ նկարել: Ո՞նց եք պատկերացնում՝ նման ոչնչացված ենթակառուցվածքներով գնանք համայնքների խոշորացման»:
Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կառավարությունը խոստացել է առանձին քննարկել այս երկու համայնքների խոշորացման հարցը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը