Ինչո՞ւ է վարչապետը դժգոհ նախարարներից ու գերատեսչությունների ղեկավարներից
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահությանը: «Եվ ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
