Ֆրանսիան ստիպված կլինի բախվել նոր ահաբեկչությունների. Մանուել Վալս
The Jerusalem Post-ը տեղեկացնում է,որ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հարցազրույց է տվել ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին, որի ընթացքում ասել է, թե առաջիկայում Ֆրանսիայում հնարավոր են ահաբեկչական նոր գործողություններ։ «Բացարձակ ակնհայտ է, որ Ֆրանսիան առաջիկայում ստիպված կլինի բախվել նոր ահաբեկչությունների, որովհետև մենք պետք է դիմագրավենք ահաբեկչական խմբավորումին, որը ճարահատյալ նահանջում է Սիրիայից և Իրաքից ու տեղափոխվում մեր պետության սահմաններ»,ասել է վարչապետը և խոսել է նաև Իվելինում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որին զոհ էին գնացել ֆրանսիական ոստիկանության աշխատակիցն ու նրա կինը: Վարչապետի կարծիքով՝ 25-ամյա ահաբեկչին չեզոքացնելուն ուղղված ֆրանսիական ոստիկանության գործողությունները օրինակելի էին և դրա ժամանակ «տեղի չի ունեցել որևէ անփութություն»։
