Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադառնալով Թումանյան, Դիլիջան, Տաթև խոշորացված համայնքների ծրագրի պիլոտային գաղափարին՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստացվում է՝ «առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել»:
«Այդ ծրագրի գաղափարն այն էր, որ պետք է համայնքներում տեղի ունեցած գործընթացներից հետևություններ անեին և որոշեին հետագա քաղաքականությունը: Բայց Դուք ինքներդ էլ նշում եք, որ մի քանի ամիս է անցել համայնքների խոշորացումից, և հիմա ստացվում է, որ մենք առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել: Մենք չգիտենք, թե ինչի է բերելու այս ծրագիրը: Ստացվում է՝ սրանով ընդամենը կադրերի կրճատում ենք անում գյուղապետարանների աշխատողների, և ընդամենը պասիվ ձևով արձագանքում ենք մի շարք համայնքներում կամ բազմաթիվ համայնքներում բնակչության թվի կտրուկ նվազմանը: Ես ուզում եմ հետևյալ շեշտադրումն անել՝ ի վերջո, որտեղի՞ց վստահությունը, և Դուք կոնկրետ կարո՞ղ եք ասել, օրինակ,այս խոշորացումն ի՞նչ է մեզ տալու՝ համայնքների բնակչության թվի աճի առումով, որովհետև մենք հիմա արձագանքում ենք այդ համայնքներում բնակչության թվի նվազումը, եթե մենք այսպես գնանք, հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով»,- հայտարարեց Ն. Փաշինյանը և հավելեց, որ հունիսի 14-ին կառավարության նիստերի դահլիճում քննարկումների ընթացքում Բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին արձագանքելով՝ Տավուշի մարզպետն ասել է՝ «դուռակ լակոտ ա»: Ն. Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նախարարությունը պատրաստվո՞ւմ է համապատասխան քննություն կատարել և ճշտելու դեպքում՝ միջնորդել, որ կառավարությունը, վարչապետը մարզպետին նկատողություն անի Բարեկամավան գյուղի բնակիչների կողմից ընտրված գյուղապետի հասցեին նման արտահայտություն անելու համար:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ասաց, որ նիստի ընթացքում նման արտահայտություն չի լսել:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը