ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով իր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի բանավեճին,ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հայտարարեց. «Եթե Վահե Էնֆիաջյանն ինձ նկատի ուներ, ապա պատասխանում իրեն նկատի ունեմ` բարոյական օրենքներից խոսում են դրանից զուրկ մարդիկ: Մարդկանց, ոմանց համար հետաքրքիր ա պորտից ներքեւ գործողությունները՝ հարվածել խաղալ: Դե հիմա ես ինչ անեմ»:
« Իմ պատասխանը վերաբերում է Վահե Էնֆիաջյանին, եթե Էնֆիաջյանն ինձ է նկատի ունեցել՝ ասելով, որ մեծ քիթ ունեն, բայց քթածակ չունեն: Ինչ ասեմ, ջրիմուռի անեկդոտ կա, համենայնդեպս բաներ կա: Ես մոտավորապես 20 տարի է այս ԱԺ-ում եմ, իմ արժեքային համակարգն էլ գիտեք: Ես բացահայտ եմ ասում իմ ասածները, որեւէ մեկին ես չեմ ցանկանու , ես կյանքում որեւէ մեկին առանձին անհատական չեմ վիրավորել, ոչ էլ որեւէ մեկին փորձել եմ ինչ-որ դասեր տալ: Գիտեք ինչ կա, տեսակետների խնդիր գոյություն ունի, ես ունեմ իմ տեսակետը, դուք ունեք ձեր տեսակետը: Ձեր տեսակետն ինձ կբավարարի, չի բավարարի բացարձակապես ինձ թույլ չի տալիս, որպեսզի ոտնձգություն կատարեմ քո ունեցած տեսակետի վրա:Երբ իմ տեսակետն եմ արտահայտում եւ փորձում են «հարվածել», ես «հարվածով» ե պատասխանում:Ես փակում եմ այս խոսակցությունը, որովհետեւ այլ խոսակցություն ես կարող եմ ցանկացած տեղ, ցանկացած ձեւի խոսել, հարցը դրան չի վերաբերում»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը::
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը