Գերմանիայի ՆԳ նախարարի կոչը.զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ
gazeta.ru-ն հայտնում է,որ Rheinische Post–ին տված հարցազրույցում,Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կոչ է արել երկրի բնակչությանն ավելի զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ: «Այժմ մենք պետք է պատրաստվենք ոչ միայն առանձին հարձակումների, այլև խառը հարձակումների, ինչպես եղել է Փարիզում (2015 թվականի նոյեմբերի 13-ին- Խմբ.), ինչպես նաև միջազգային մակարդակում համակարգված ահաբեկչությունների:Բնակչությունը պետք է շատ զգոն լինի, երբ խոսքն ընտանիքի անդամների, հարևանների կամ ընկերների ծայրահեղականացման մասին է:Իշխանություններին հաղորդումներն անհրաժեշտ են ահաբեկչությունները կանխելու համար »,- հայտարարել է դե Մեզյերը: Դե Մեզյերը նաև ընդգծել է, որ ծայրահեղականացումը տեղի է ունենում ոչ միայն համացանցում, այլև մարդկանց շրջապատում:
