Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ երեկ Գագիկ Ջհանգիրյանին մտահոգել էր հարցը, որ օրենքով Կառավարությունը կարող է ընդունել առանձին կարգեր, ենթաօրենսդրական ակտեր՝ կապված քաղաքացիների անձնական տվյալների հետ և որոշակի խնդիրներ լուծելու համար։Վերջինս հարց էր ուղղել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին,ինչին ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ Կառավարության կողմից նախկինում արված սահմանումներն այլևս նոր օրենքի դեպքում չի գործելու։
«Բնական է, որ ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն կամ շատ մարդկանց ձեռքի տակով անցնի։ Տարիներ շարունակ հրապարակվել են քաղաքացիների ավտոմեքենաների կամ բջջային հեռախոսահամարները, արդյո՞ք դրանք անձնական տվյալներ չեն։ Փաստացի՝ մարդու իրավունքները ոտնահարվել են»,- մտահոգություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Չեմ բացառում, որ անձնական տվյալները կարող են հրապարակային դառնալ, օրինակ՝ ՏԻՄ ձեռքի տակ գտնվելով: Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց ՏԻՄ համակարգի մասով ծրագրեր ունենք, էլեկտրոնիզացնում ենք, որ դրանք դառնան ավելի պաշտպանված»,-պատասխանեց Վաչե Տերտերյանը:
Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ համացանցում բաց տեղադրված է քաղաքացիների բնակարանների հասցեներ, հեռախոսահամարներ, ինչը մարդու անձնական տվյալների պաշտպանվածության կոպիտ խախտում է։
Նույն վտանգը կարող է լինել նաև, երբ անձնական տվյալները ՏԻՄ մարմինների մոտ լինեն թղթի վրա,հնչեց Տերտերյանի պատասխանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը