Նժդեհը, Սամվել Բաբայանն ու նրանց կողմնակիցները

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան` վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է: Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը. երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու: Հիմա մեկ այլ հերոսի` ոչ Նժդեհի մասշտաբի, բայց դարձյալ հայրենիքին ռազմական մեծ ծառայություններ մատուցած զինվորական Սամվել Բաբայանի մասին: Կարո՞ղ է նա այս պահին օգտակար լինել Արցախի անվտանգության առումով: Իհարկե, կարող է, բայց ինչպե՞ս: Բնականաբար, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում` դժվար է, չէ՞, ենթադրել, որ 21-րդ դարում հնարավոր է պատերազմին մասնակցել ինքնուրույն գործող պարտիզանական ջոկատով: Բայց գեներալի կողմնակիցները եւ մասամբ ինքը` Սամվել Բաբայանը, իր քաղաքական անփորձության պատճառով նրա հայրենիք գալը մատուցեցին որպես քաղաքական իրադարձություն: Քաղաքականից էլ «վերան»` հեսա եկավ մի մարդ, որը կփրկի հայ ազգը, իշխանափոխություն կանի Հայաստանում եւ Արցախում, հենց որ նա հայտնվի Ստեփանակերտում, բոլոր թուրքերը կփախնեն եւ այլն: Եվ այստեղ սկսեց «արգելակումը», որովհետեւ Սամվել Բաբայանը հաստատ Սպինոզան չի, քաղաքական գործիչ չի, գումարած դրան` արցախցիները հիշում են թե նրա հերոսությունները եւ թե «հետհերոսական» շրջանը, որը նույնքան փառավոր չէր: Ավելորդ վերամբարձ բառերը, չափազանցված սպասելիքները, քաղաքական հավակնություններն ու շահարկումները, ինչպես նաեւ կողմերի բարի կամքի պակասը խափանեցին (հուսով եմ՝ առայժմ) հնարավոր համագործակցությունը, որը Հայաստանին եւ Արցախին կարող էր օգուտ բերել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am