Երբ ՀՀԿ-ականներն ասում են, որ նժդեհական են, ստվեր են գցում ազգային հերոսի վրա

«Առավոտ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ։ Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա։ Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է առաջանում՝ «տո լա՛վ է»։ Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թամանյանի երկերից՝ համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանությաններով, եւ դպրոցականների՝ գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են։ Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել  ամեն  ինչ։ Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ։ Պարզապես, երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան՝ վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է։ Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը, երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու։ Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի՝ գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am