«Дурак» լակոտ ա. Տավուշի մարզպետը՝ համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված գյուղապետին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշորացնել համայնքները: Համայնքների խոշորացում նախատեսվում է Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք: Բազմաթիվ գյուղապետեր, սակայն, դեմ են սույն նախագծին: Գյուղապետերից մի քանիսը երեկ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը: Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ հովիկ Աբովյանը սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են եւ դրանում դրական միտում է տեսնում: Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն հարցին մարզպետը պատասխանել է. «Ինձ թվում է՝ նորամուծություն է եւ դրա համար դժգոհում են: Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք է: Եկեք գնանք Դիլիջան՝ տեսնենք ինչից են դժգոհում: Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին եւ վերջ, զարգացում եղավ: Այդ գործընթացը գնում է, կարեւորն այն է, որ դրական է»: Իսկ եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն… Մեկն էլ հենց նոր խոսեց՝ մեր թղթակցի նկատառմանը Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ է խոսում է, ես ինչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձեւի տեխնիկա՝ Ուրալ եւ այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am