«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Օթևան գյուղում տեղի ունեցածը թերևս խորհրդանշական է Հայաստանի ներկա վիճակի համար։ Մինչև վերջերս այս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բրո Ֆատոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Արդյունքում հուլիսի 3-ին այս համայնքում, որը շատ փոքր թվով բնակիչներ ունի, պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ ընդամենը տասնութ ընտրող ունեցող այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են։ Մասնավորապես գյուղապետի թեկնածու են առաջադրվել Ջամալ Սալմոյանը և Գոհար Սայադյանը։
Վերջինս Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է։ Ներընտանեկան «պայքարի» պատճառը ՀՀ ընտրական օրենսգիրքն է։ Համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, և կնշանակվի նորը։ Այս արգելքը շրջանցելու համար համայնքներում վաղուց կիրառվում է «դրածո» թեկնածուի համակարգը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը