Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ մյուսների սպանության գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվել են վկաները:
Վկա Ալբերտ Չիլինգարյանը դատավորի հարցերին ի պատասխան նշել է, որ դատարանում պնդում է իր նախաքննական ցուցմունքը, խնդրել է հիմք ընդունել այն՝ նշելով, որ երկար ժամանակ է անցել, արդեն բավական բաներ չի հիշում: Վկան դժվարացել է հիշել, թե որ օրը, բայց նշել է, որ շենքերից մեկի բակում խողովակ են փոխել, որոշ ժամանակ անց նկատել է, որ երկու թե երեք դիմակավոր տղաներ արագ քայլելով, գրեթե վազելով՝ անցել են: «Մտածեցի՝ կինո են նկարում, ինչ են անում. դիմակներով մարդիկ ինչո՞ւ պիտի օրը ցերեկով շենքի բակով գնան»,- ասել է վկան: Մյուս վկան Դմիտրի Սավչենկոն այն տաքսու վարորդն է, որն, ըստ նախաքննության տվյալների, դեպքի օրը տեղափոխել է սպանություն կատարած անձանց: Վկան պատասխանեց, որ նրանց չի տեսել, թեեւ իր նախաքննական ցուցմունքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես եւ ինչ ճանապարհներով է երեք երիտասարդներին Նոր Նորքի 2-րդ զանգվածից տեղափոխել Աշխաբադյան փողոց:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ ըստ համապատասխան ծանուցագրերի` այս գործով որոշ վկաներ ՀՀ-ում չեն, մեկն էլ Ռուսաստանում է: Դատավորը նկատեց, որ ապրիլյան դեպքերից հետո ոստիկանությունից հաճախ են ստացվում ծանուցագրեր, թե վկաների հարազատների խոսքով` վերջիններս Ղարաբաղում են:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը