«Ծախու արարածներ, տականքներ, սա դատարան չէ, սա դատաստան է»

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործարդելու մեղադրանքով կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով այսօրվա դատական նիստը շարունակվեց լարված մթնոլորտում: Դատական նիստի ընթացքում պարբերաբար միջադեպեր էին տեղի ունենում, ինչի արդյունքում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մի քանի հոգու հեռացրեց դատարանի դահլիճից՝մեկին` ոտքի չկանգնելու, մյուսին՝ դատական նիստերի կարգը խախտելու համար: Այսօրվա նիստի ընթացքում շարունակվեց այս գործով տուժող, ՀՀ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը մոտ կես ժամ հրապարակեց այն հակասությունները, որոնք ըստ նրա էական էին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս ասաց, որ թեեւ տուժողի ցուցմունքների միջեւ հակասություններ կային, սակայն դրանք էական չէին, ուստի որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը: Օրվա երկրորդ կեսին դատարանում նորից միջադեպեր արձանագրվեցին. տուժող ոստիկանի հարցաքննության ընթացքում, երբ մեղադրող դատախազի պարբերական առարկությունները պաշտպանի հարցերի դեմ, առաջացրեցին դահլիճում ներկա գտնվողների զայրույթը: Նիստին ներկա ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը տեղից բղավեց, ամոթանք տվեց Մնացական Մարտիրոսյանին: Դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց՝ դահլիճում ներկա մի քանի քաղաքացիների դուրս հրավիրելու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am