Իրանում նավթի օրական արտահանումը գերազանցել է 2 միլիոն բարելը

Իրանում նավթի հանույթը գերազանցել Է օրական 3,8 միլիոն բարելը, արտահանումը՝ 2 միլիոն բարելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին այս մասին հայտնել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ ելույթ ունենալով մեջլիսում (Իրանի խորհրդարանում): Նրա խոսքով՝ երեք տարի առաջ, երբ կազմվեց նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությունը, Իրանն արդյունահանում Էր 2,7 միլիոն բարել, իսկ արտահանում Էր 1 միլիոնից պակաս: Այսպիսով, այս տարվա սկզբին Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների վրացումից հետո իրանական նավթի արտահանումն ավելի քան կրկնապատկվել Է: Խոսելով գազի արդյունահանման մասին՝ Զանգանեն հայտնել Է, որ Պարսից ծոցի Հարավային Փարս ընդարձակ հանքավայրում Իրանը վերջին երեք տարում գազի օրական հանույթն ավելացրել Է գրեթե մեկուկես անգամ՝ 241 միլիոնից մինչեւ 354 միլիոն խորանարդ մետր: Նախարարը բերել Է տվյալներ երկրում նավթավերամշակման եւ նավթաքիմիական արտադրության վերաբերյալ: Այդ ցուցանիշները վերջին երեք տարում ավելի քան կրկնապատկվել են: Մասնավորապես, եվրո-4 ստանդարտի բենզինի արտադրությունն օրական 1,2 միլիոն լիտրից աճել Է մինչեւ 2,5 միլիոն լիտր: Նախարարն օրենսդիրներին հիշեցրել Է, որ Իրանն ունի նավթի հետախուզված համաշխարհային պաշարների 9,3 տոկոսը եւ գազի՝ 18 տոկոսը: Վերջին ցուցանիշով Իսլամական Հանրապետությունն առաջատարն Է աշխարհում: Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին Իրանն արդյունահանել Է օրական 3,3 միլիոն բարել նավթ: Այն ժամանակ նշվում Էր, որ ընթացիկ տարվա վերջին ծրագրվում Է օրական հանույթը հասցնել մինչեւ 4 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am