ԵԱՀԿ Մինսկի ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին: «Թեև մենք ներկայումս չենք տիրապետում հանդիպման մանրամասներին, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին»,- ասել է ամերիկացի համանախագահը և հույս հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ ապրիլի սկզբին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս քվոն անընդունելի է:
Անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Բյուլբյուլօղլուն հիշեցրել է, որ այդ հանդիպման ժամանակ նախագահները համաձայնեցրել են հունիսին հերթական բանակցություններ անցկացնելը: «Հանդիպման վայրի մասին եղել են տարբեր առաջարկներ: Երեկ ՌԴ ԱԳՆ կայքը տեղեկատվություն տարածեց, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, սակայն հետո այդ հատվածը հեռացվեց անհայտ պատճառներով: Ես լիազորված չեմ խոսելու հանդիպման անցկացման տեղի ու ժամանակի մասին, սակայն կարծում եմ, որ դա տեղի կունենա հունիսին: Այդ հանդիպումը մեծ կարևորություն ունի մեզ համար: Հանդիպման ժամանակ կհստակեցվեն ապագա քայլերի վեկտորները՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- ասել է նա:
Օրերս, ինչպես հայտնի է, ՌԴ ԱԳՆ տեղեկություն հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում կարող է տեղի ունենալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում: Հաղորդվել էր, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այդ հարցը քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի հետ: Սակայն քիչ անց Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնելու վերաբերյալ տեղեկությունը հանվեց ՌԴ ԱԳՆ-ի կայքից:
Ռուսական կողմն ակնհայտորեն դիտարկվում է նման հանդիպման անցկացման հնարավորությունը, հավանաբար, կողմերի համաձայնությանն են փորձում հասնել: Մոսկվան, գուցե, փորձում է, հնարավորինս «արդյունավետ» հանդիպում կազմակերպել` իր աջակցությամբ:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մենք չենք բացառում, որ տեղի կունենա նման հանդիպում»,- ասել է նա: Պեսկովը խոստացել է տեղեկատվություն տրամադրել, եթե լինի վերջնական հաստատում:
Այսպիսով, հունիսի վերջին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Ռուսաստանում:
Արևմուտքը թերևս, կարող է իր համաձայնությունը տալ Ռուսաստանի սահմաններում եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ, սակայն իր առաջարկներով, պահանջներով ու օրակարգով:
Ի դեպ, դա կլինի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մոսկվայի կազմակերպած առաջին հանդիպումը` բավական ընդմիջումից հետո:
Եռակողմ հանդիպումների ձևաչափը վերականգնվո՞ւմ է, թե՞ դա կլինի ընդամենը հանդիպում` հանդիպման համար, ցույց կտա ժամանակը:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը