Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողի կինը հանդես է եկել հայտարարությամբ

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58 ամյա Եղիշե Խաչատրյանին մոր աչքի առաջ սպանելու մեջ մեղադրվող 26 ամյա Խաչիկ Կոսյանի կինը՝ Տաթև Չիչոյանը, որը նաև նույն գործով մեկ այլ մեղադրյալ Արտաշես Չիչոյանի քույրն է, ցիալական ցանցում հանդես է եկել հայտարարությամբ: «Ինչպես բոլորը, այնպես էլ ես և իմ հարազատները հասկանում և ընդունում ենք, որ շատ ցավալի բան է տեղի ունեցել, մտնում ենք մահացածի հարազատների դրության մեջ, բայց պետք չէ միանգամից հավատալ սուտ տեղեկություններին, քննադատել տղաներին, վիրավորելով նաև մեզ: Ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից, Աստված մի արասցե, յուրաքանչյուրի ընտանիքում էլ կարող է նման դեպք պատահել: Կոչ եմ անում իմ ընկերներին և բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, որ չվստահեն սուտ տեղեկություններին ու չքննադատեն մեզ, քանի որ ոչ ոք չգիտի իրականությունը, ինչ է եղել կռվի պատճառը, ով է հանդիսացել կռվի հրահրողը և ինչպիսի հանգուցալուծում է ստացել այն: Տղաները մարդասպան չեն, ոչ ոք չգիտի, թե ինչ հանգամանքներում է վրա հասել այս մարդու մահը, ուստի խնդրում և հորդորում եմ մինչև քննության ավարտը ոչ ոք իրեն դատավորի և Աստծո տեղ չդնի և չփորձի անմեղ մարդկանց մարդասպաններ և նմանատիպ այլ արտահայտչություններ որակել, իսկ այն մարդիկ, որոնք վաղուց սպասում են իմ ընտանիքում որևէ դժբախտության և հիմա ուրախանում են այս դեպքով, միաժամանակ like ու share անելով լրատվական կայքերի խեղաթյուրված տեղեկությունները, թող բարի լինեն իրենց իսկ կամքով ջնջել իրենց իմ ընկերների ցանկից, ձեր ամեն մի նմանատիպ քայլը ինձ և իմ ընտանիքին ցավ է պատճառում: Փորձեք հասկանալ և մտնել նաև մեր դրության մեջ: Հավելեմ, որ ես չեմ եղել դեպքի վայրում և այս պահին ձերբակալված է դեպքի հետ բացարձակ կապ չունեցող անմեղ մարդ՝ ամուսինս»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am