Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների և ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ: Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել նաև այն մեքենաները, որոնցով կասկածյալները, ըստ նախնական տվյալների, պետք է լքեին երկիրը: Նույն օրը դատարանի որոշմամբ և ընթերակաների ներկայությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում մեքենաները խուզարկվեցին: «BMW»-ից հայտնաբերվեցին դանակ, դիմակ, ոսկեղեն, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույցներ, ֆոտոխցիկ, ուկրաինական դրամ և այլն:
«Ժիգուլու» խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու զույգ ձեռնոց, մետաղյա կարճ լինգ և այլն: Նույն օրը խուզարկվեց Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի տունը, որտեղից հայտնաբերվեցին թանկարժեք հուշանվերներ, դանակներ, ատրճանակ և այլն: Շահեն Գասպարյանի մոտ հայտնաբերվեց նաև պոլիէթիլենային տոպրակով կանաչավուն զանգված: Նույնատիպ զանգված հայտնաբերվեց նաև Նիկոլայ Հարությունյանի մոտ: Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը ձերբակալված են:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ըստ շրջանառվող լուրերի՝ ձերբակալվածները կասկածվում են գործարար Բարսեղ Բեգլարյանի և պատգամավոր Լևոն Զուրաբյանի տներից գողություն կատարելու մեջ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը