Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ վարորդական իրավունքի վկայականն իր տան դիմաց հայտնաբերել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Ալիմ օղլու Մամեդովը (1979թ. ծնված), որը այն հանձնել էր ոստիկանությանը:
Վարորդական վկայականը պատկանել է Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված Ալեքսանդր Առաքելյանին: Վկայականը BC տեսակի էր, Հայաստանի իրավապահների կողմից տրվել էր 2014 թվականի օգոստոսի 27-ին: Վկայականի համարն էր RG 052597:
Կայքը հայտնում է, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը համացանցում տեղադրել էր զոհված հայ զինծառայողների փաստաթղթերը, որոնց թվում է եղել նաև Ալեքսան Առաքելյանի վկայականը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը