Ադրբեջանի պաշտոնանկ արված ԱԱ նախարարը իշխանությանը սպառնում է 2800 ինտիմ տեսանյութերով

Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Էլդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրամատները` բարձրաստիճան չինովնիկներին մերկացնող ինտիմ տեսանյութերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ազադլըգ» թերթն այս առնչությամբ գրում է, որ այն փաստը, որ իշխանությունների վերաբերյալ կոմպրոմատները հրապարակելու Էլդար Մահմուդովի սպառնալիքը շրջանառության մեջ է դրվել կենտրոնական բանկի` կալանքում գտնվող նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիեւի կնոջ` Զամիրա Հաջիեւայի ձերբակալության որոշումից հետո, պատահականություն չէ, քանի որ Էլդար Մահմուդովն ու Ջահանգիր Հաջիեւը խնամիներ են, եւ հնարավոր է` այդ տեղեկատվությունը իշխանություններին ուղղված ուղերձ է: «Եթե այս դատողությունները հիմնավորված են, ապա մոտ ժամանակում Ադրբեջանում սենսացիոն փաստերի վկա կլինենք»,- գրում է թերթը: Թերթը գրում է, որ Էլդար Մահմուդովի ձեռքում իշխանությունների վերաբերյալ 2800 ինտիմ տեսանյութեր լինելու մասին լուրը հրապարակել է ԱԱՆ նախկին աշխատակից Արաստուն Օրուջլուն: «Պատկերացրեք, որ մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի 2800 չինովնիկ եւ այդքան էլ սիրուհի տարիներ շարունակ զբաղվել են երկրի պետբյուջեի թալանով. տուն, ավտոմեքենա, շքեղ կյանք…Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է: Բնական է, որ այդ միջոցը ձեռք բերելու համար չինովնիկը թալանել է ե’ւ պետությանը, ե’ւ շարքային քաղաքացուն: Ադրբեջանում կայծակնային արագությամբ կարիերա կառուցած մեծ թվով գրավիչ տիկնանց բանակ է ստեղծվել: Չէ որ պահը գալու ժամանակ նրանք եւս կխոսեն…»,- գրում է թերթը: Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ազգային անվտանգության պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի դեռեւս ձերբակալված չլինելը կապված է հենց այդ ինտիմ տեսանյութերի հետ, քանի որ իշխանությունները վստահ են, որ նրա ձերբակալության դեպքում իրենց խայտառակող այդ տեսանյութերը կհայտնվեն սոցցանցերում: Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել: Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան, այդ թվում` 4 գեներալ եւ 100-ից ավելի միջին մակարդակի աշխատակիցներ, ձերբակալվել ԱԱՆ 50-ից ավելի աշխատակիցներ:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am