ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի մոտ է մտնելու, որ ապացուցի, որ այս Հարկային օրենսգիրքը դիվերսիա է. «Մարդիկ էս ամբիոնից գալիս պատմում են, թե առաջ 24 ժամանոց փաստաթղթերի համակարգը հետո դարձրին 1 ժամանոց, հետո՝ 10 րոպեանոց, ոնց որ հարկատուները հանցագործներն են, իրանք էլ՝ վերակացուները: Ես ԱԺ-ի դահլիճում նստած ամոթ եմ ապրում, որ այսպիսի բաներ են հնչում: Ամաչում եմ այն մարդկանց համար, ովքեր ստեղծում, աշխատում են եւ հարկեր են վճարում:
Ժամանակն է, որ քաղաքական մեծ ամուսնությունը եւ ընդդիմությունը իր վճռական խոսքն ասի: Աղետալի հետեւանքների առաջ ենք կանգնելու, չենք ունենա մարդիկ, ովքեր նոր բան են ստեղծում, ովքեր կարողանում են հայկական արտադրանքի իրացումը դրսում իրականացնել: ԵՏՄ-ի մեջ եք մտել, փոխանակ ցույց տաք, թե որ բլոկներում կարող են ավելի արդյունավետ աշխատել, Դաղստանը 10 մլն զույգ կոշիկ է կարում, որ կյանքում կոշիկ կարելու հետ կապ չուներ, կարում է ու ապահովում ՌԴ-ի շուկայի մի մասը, էդ ո՞նց եղավ, խի՞ չեք գալիս ասում՝ ժողովուրդ, արտոնություն ենք տալիս էս ոլորտներին, աշխատեք: Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք: Թողենք գնա՞նք սաղս, որ պրծնե՞նք ձեզանից, չի ստացվի, չեք հասնելու ձեր նպատակներին»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը